-
11.10.2013|
13:35
Լույսը թող միշտ բարով բացվի քեզ համար, իմ սիրելի քաղաք: Տոնդ շնորհավոր: Երևի կասես. «Շնորհավորանքդ դիր գրպանդ, սիրո խոստովանություն էլ մի արա. չես կարողացել ինձ առողջ ու գեղեցիկ պահպանել, նախնիներիս քրտինքով կառուցածը չպահեցիր, թանկարժեք զարդերս փոխեցիր էժանագին ու անճաշակ բիժուներով, ամեն սանտիմետրիս վրա մի հսկա կառուցեցիր, որոնց ծանրությունից մեջքս կորացավ, թոքերս էլ հազիվ են շնչում»:
-
09.10.2013|
23:41
Անցյալները այս տարածքների մեջ մի երգչուհու տեսահոլովակ էր տեղադրել բարեկամներիցս մեկը, որ բնականաբար լսեցի: Լսեցի, որովհետեւ տեսահոլովակի տակ մի քանի հիացական գրառում էլ նկատեցի: Լսեցի ու բոլորովին չհասկացա, թե այդ ինչու էին հավանել ու նաեւ որոշել իրենց հիացմունքը բաժանել մեզ հետ, բայց վնաս չունի՝ ճաշակը ընկեր չունի: Եւ այն ինչ պատահեց հետո, իմ եւ միայն իմ մեղքն է, որովհետեւ բարեկամս միայն երգն էր տեղադրել, իսկ ես կեսգիշեից հետո որոշեցի նաեւ այս երգչուհու հետ հարցազրույցները թերթել:
-
09.10.2013|
10:49
Ժամանակակից պատերազմների համար զորակոչային բանակները համարվում են հնացած. հիմնական պատճառն այն է, որ պրոֆեսիոնալ բանակներն ավելի արդյունավետ են կատարում իրենց պարտականությունները, քանի որ ժամանակակից բարդ ռազմական սարքավորումներից օգտվելու համար պահանջվում են ավելի շատ գիտելիքներ և ճշգրտություն, ինչին պրոֆեսիոնալ ծառայողները կարող են հասնել միայն տարիների ուսուցման և պրակտիկայի արդյունքում։ Իսկ Բանակի շինարարությունը սկսվում է դպրոցից:
-
08.10.2013|
22:18
Ես այլեւս ազատության մեջ եմ՝ Ձեր կողքին: Իմ կարճատեւ անազատության մասին առիթ կունենամ հանգամանալից խոսելու: Առայժմ՝ հակիրճ ասեմ, որ դա մեր դատաիրավական համակարգի չկայացածության, մարդկային ստորության հետեւանք էր: Ինձ մեղադրում էին խարդախության մեջ՝ այն դեպքում, երբ տուժող, ըստ էության, չկար:
-
08.10.2013|
11:47
Հիմարների հիմարությունն է,որ ընդգծում է խելացիների դատողությունը, հակառակ դեպքում խելացի մարդիկ միմյանց չէին հասկանա: Ամենացավոտ ու սիրտս քրքրող թեման, որ թևավոր հայրենասերների մի անկշիռ զանգված անընդհատ ուղղում է Դուրս՝ հայրենասիրության սուտ շղարշի տակ, բարոյապես գրոհելով մարդու ամենացավոտ զգացմունքները:
-
07.10.2013|
13:21
Գրողների տանից դուրս եկած՝ մի քիչ լավ, քայլում էի Վանոյի հետ: Ասի՝ պատմվածք ունեմ «Գարունում», ասեց՝ ի՞նչ անեմ, ասեմ տպե՞ն: Ասի՝ չէ: Քիչ քայլեցինք: Ասի՝ դու գրող ես, գործ չունես դրանց հետ... Ինքը հասկացավ, որ քաղաքականությունը նկատի ունեմ և մի տեսակ արհամարհեց ինձ. այդ պահին Շարժումն էր Ղարաբաղյան:
-
06.10.2013|
14:06
Կար ժամանակ, երբ իմ ասելիքը նամակով էի պատմում ուսուցչուհուս. կարմիր լուսանցքով սպիտակ էջին հանձնում էի դեռահասի սիրտս` հարցականներով, հույզերով, բողոքով, ցավով, սպասումով, ու օրագրիս մեջ թաքցրած` փոխանցում նրան:
-
04.10.2013|
12:34
Էս 75-ամյա երիտասարդին մի օր առավոտյան տեսա բուսաբանական այգում, ուր գնացել էինք ընկերներիս հետ «արագ քայլքով» զբոսնելու:
-
03.10.2013|
15:37
Ճաշից հետո այս ի՜նչ մանանեխներ են բաժանվում` մատաղի տեսքով:: Ի՞նչ իմաստ ունի «գոսպոժա Զառչկային» ԵԽԽՎ-ի պատվիրակության կազմից հանել, երբ նա արդեն իր գործն արել է: Օհո՜, ներեցեք, տհասությանս և «տեսությանը» չտիրապետլուս համար. -Մավրն իր գործն արել է, մավրը լարող է հեռանալ, այո՞: Չէ` մավրուհին:
-
02.10.2013|
11:52
Ներկայ քաղաքակրթութիւնը կարծես միտուած է մարդուն մէջ սպաննելու ամօթի զգացումը, զայն գռեհկացնելու, զայն զրկելու իր ինքնայարգանքէն, իր արժանապատուութենէն: Սա ուղղակի հասարակութեան առջեւ մերկանալու նման բան է.